Թուրինի «Յուվենտուսը» փոխարինող է փնտրում թիմի հարձակվող Պաոլո Դիբալային, ով ամռանը լքելու է ակումբը։ Նրա պայմանագիրը ավարտվում է հենց այդ ժամանակ ու նա ցանկություն չունի երկարաձգել այն։
Այս մասին հայտնում է Superdeporte-ն։
Նշվում է, որ որպես Դիբալայի փոխարինող «Յուվեն» դիտարկում է կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Մեմֆիս Դեպայի թեկնածությունը։
Նշենք, որ Դեպայը 2021 թվականին է միայն տեղափոխվել «Բարսա», բայց լիարժեք խաղաժամանակ չի ստանում այժմ։