Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն կշարունակի իր ինքնամեկուսացումը՝ չնայած նրա տիկինն ապաքինվել է կորոնավիրուսից։
Թրյուդոն հայտարարել է, որ, չնայած իր ցուցաբերած զգուշության, նա կմնա մեկուսացման մեջ, քանի որ ամբողջ ընթացքում ապրել է կորոնավիրուսով վարակված մարդու հետ միևնույն տանը։
Ավելի վաղ Սոֆի Գրեգուար Թրյուդոն հայտնել է, որ առողջացել է կորոնավիրուսից, որով վարակվել էր Լոնդոն կատարած այցից հետո։
Վարչապետն ինքնամեկուսացել էր տիկնոջ և երեխաների հետ։ Նրա և երեխաների մոտ չեն նկատվել վարակման ախտանշաններ։
Այս մասին հաղորդում է Associated Press-ը
