fbpx
Աշխարհ

Կանադայում առատ ձնատեղման պատճառով խախտվել է օդանավակայանների աշխատանքը

Կանադայի Նյու Բրանսուիքի և Նոր Շոտլանդիայի նահանգներում ձյան առատ տեղումները հանգեցրել են օդանավակայանների աշխատանքի խախտման:

Ազգային օդերևութաբանական բյուրոյի տվյալներով՝ այդ նահանգներում տեղ-տեղ մեկ օրում կտեղա մինչև 20 սմ ձյուն, ինչը կազմում է տեղումների մոտավորապես ամսական նորման:

Եղանակային պայմաններն արդեն հանգեցրել են ավիաչվերթների չեղարկման ու հետաձգման, ինչի մասին հայտնում են նաև Հալիֆաքսի (Նոր Շոտլանդիա) և Մոնտկոնի (Նյու Բրանսուիք) խոշոր միջազգային օդանավակայանների պաշտոնական կայքերը:

Տարածաշրջանների ոստիկանությունը վարորդներին նախազգուշացրել է ճանապարհներին վատ տեսանելիության մասին, ինչպես նաև խորհուրդ է տվել առանց հատուկ անհրաժեշտության չօգտվել անձնական փոխադրամիջոցներից։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ