Ապրիլի 19-ին Կանադայի Նոր Շոտլանդական նահանգում 51-ամյա Գաբրիել Ուորթմանը կրակ է բացել մարդկանց վրա:
Հանցագործին կալանավորելու օպերացիան տևել է 12 ժամ, զոհվել է ոստիկանության մեկ աշխատակից, ևս մեկ աշխատակից վիրավորվել է: Կանադայի Նոր Շոտլանդիայի նահանգում հաձգության զոհերի թիվն աճել է մինչև 17 մարդ:
Հայտնի է, որ Ուորթմանը ոստիկանական համազգեստով է եղել և տեղաշարժվել է պարեկային ավտոմեքենայով, բայց ըստ տեղեկությունների նա իրավապահ մարմնի աշխատող չէ:
Կանադայի վարչապետը Ջասթին Թրյուդոն ցավակցել է զոհվածների ընտանիքներին, իսկ Ուորթմանի գործողությունների դրդապատճառները դեռևս պարզվում են:
Այս մասին տեղեկանում ենք Globalnews.ca-ից: