fbpx
Սպորտ

Կանանց Հայաստանի հավաքականը միջազգային ընկերական մրցաշարը մեկնարկել է հաղթանակով

Հայաստանի ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ կանանանց Հայաստանի հավքականը մասնակցել է ֆուտբոլի միջազգային ընկերական մրցաշարի։

Մրցաշարին մասնակցելու են կանանց Հայաստանի, Լիտվայի, Լիբանանի և Հորդանանի հավաքականները։

Այսօր Հայաստանի հավաքականն իր առաջին հանդիպումն անցկացրեց մրցաշարում, իսկ մրցակիցը Լիբանանի հավաքականն էր։ Առաջին խաղակեսի հենց մեկնարկում մեր հավաքականը կարողացավ բացել հանդիպման հաշիվը՝ մրցակցի ֆուտբոլիստի ինքնագոլի օգնությամբ։ Իսկ խաղակեսի վերջին րոպեներին Մարալ Արթինը կրկնապատկեց մեր թիմի առավելությունը։

Երկրորդ խաղակեսը ևս անցավ մեր ֆուտբոլիստների առավելությամբ, սակայն գոլեր այդպես էլ չգրանցվեցին։ 2-0, մեր հավաքականն առաջին հաղթնակն է տանում Արմեն Սանամյանի գլխավորությամբ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ