Այսօր՝ ապրիլի 26-ին, Կապանի «Սյունիք» օդանավակայանում Երևանի ժամանակով 10:58 բարեհաջող վայրէջք է կատարել L-410–UVP E20 չեխական արտադրության մարդատար օդանավը, որը նախատեսված է 19 ուղևորի համար:
Այն գրանցված է Հայաստանի Հանրապետությունում:
Թռիչքը կրում էր փորձնական բնույթ:
Այս մասին հայտնում են քաղաքացիական ավիացիայի կոմիտեից՝ նշելով, որ օդանավը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից օդ է բարձրացել ժամը 10:10:
Կապանի օդանավակայանը վերանորոգվել է միջազգային չափանիշների համաձայն և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից սերտիֆիկացվել է 2020 թվականին:
Նշվում է, որ այս թռիչքը հիրավի պատմական է, քանի որ 90-ականներից Կապանի օդանավակայանում թռիչքներ չէին իրականացվել, բացառությամբ՝ 2017 թվականին մեկ մասնավոր թռիչքի: