fbpx
Զինված Ուժեր

Արշակ Կարապետյանը ժամանել է Մոսկվա

Օգոստոսի 10-ին Արմենպրեսին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնել են, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը ՌԴ այցելելու հրավերը ստացել է հուլիսի 26-ին՝ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հեռախոսազրույցի ընթացքում:

«ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Մոսկվա։ ՌԴ այցելելու հրավերը Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարից ստացվել էր հուլիսի 26-ին, Արշակ Կարապետյանի և Սերգեյ Շոյգուի հեռախոսազրույցի ընթացքում։ Հայկական պատվիրակության կազմում են ԶՈՒ ԳՇ բարձրաստիճան զինվորականներ, ՊՆ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ։ Այցի ծրագիրը բավական հագեցած է, նախատեսվում են տարբեր ձևաչափերով մի շարք հանդիպումներ»,- հայտնում են ՊՆ-ից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ