fbpx
Կառավարություն

Կառավարությունը կավելացնի դրենաժային ցանցերի մաքրման համար հատկացվող գու­մարի չափը․ «Ժողովուրդ»

Կառավարությունը մտադիր է ավելացնել դրենաժային ցանցերի մաքրման համար հատկացվող գու­մարի չափը: Ինչպես հայտնի է, դրե­նաժային համակարգերը ծառայում են տարածքի ձկնաբուծական տնտե­սությունների հետադարձ ջրերի տե­ղափոխման համար:

Մեզ հայտնի դարձավ, որ դրենաժային ցանցերի մաքրման, նորոգման և պահպանման նպատակով պետական բյուջեից վերջին տարիներին ֆինանսավորումը կազմել է 290 մլն դրամ:

Պարզ­վում է՝ ջրային պետական կոմիտեին բավարար չէ այդ գումարը: Ի դեպ, նշված գումարով հնարավոր էր լի­նում տարեկան մաքրել շուրջ 190 կմ երկարությամբ դրենաժային ցանց, այնինչ յուրաքանչյուր տարի հարթա­վայրում գերխոնավ հողերի տարածքը թույլատրելի սահմաններում պահպանելու նպատակով անհրա­ժեշտ է իրականացնել շուրջ 330 կմ դրենաժային ցանցերի մաքրման, նո­րոգման և պահպանման աշխա­տանքներ, որոնց համար գումարը կկազմի տարեկան շուրջ 480 մլն դրամ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ