fbpx
Կառավարություն
16:40 27/02/2020

Կառավարությունը հավանություն տվեց գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագրին

Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2020-2023 թվականների միջոցառումների ծրագրին։

  1. Ակնկալվում է ապահովել ՀՀ գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շարունակականությունը:
  2. Ակնկալվում է առաջին հերթին թեթևացնել այլ երկրների համեմատությամբ կատարելագործման մեծ պոտենցիալ ունեցող ոլորտներում առկա վարչարարական և ֆինանսական բեռը` միաժամանակ ապահովելով վերջին տարիներին հաջողություններ գրանցած ոլորտների զարգացումը:
  3. Միջոցառումների ծրագրի իրականացման արդյունքում կնվազի պետական և համայնքային մարմինների հետ շփման վարչարարական բեռը և կբարձրացվի գործարարներին ծառայություններ մատուցող մարմինների գործունեության թափանցիկությունը:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության Telegram-ի պաշտոնական ալիքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ