Կարգալույծ է հռչակվել Տ. Գեղարդ աբեղա Հովհաննիսյանը

Ամենադիտվածներ

51e8629f9cf360f37bbf05c25ef8df47__1440x

Օգոստոսի 4-ին Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը հայտնել է, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օգոստոսի 3-ի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Գեղարդ աբեղա Հովհաննիսյանը:

«Տնօրինության համար հիմք է ծառայել Արցախի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի զեկուցագիրը և Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Կարգապահական հանձնախմբի եզրակացությունը Գեղարդ աբեղա Հովհաննիսյանի` ծառայության վայրն ինքնակամ լքելու և կարգազանց ընթացքի վերաբերյալ:
Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Գագիկ Հովհաննիսյան ավազանի անունով»,- ասվում է գրառման մեջ:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ