fbpx
Արցախ

Արայիկ Հարությունյանն ընդունել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի առաքելության բարձրաստիճան ներկայացուցչին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է ԿԽՄԿ առաքելության բարձրաստիճան ներկայացուցչին։Այս մասին նախագահը գրել է Facebook-ի իր էջում․

«Հարգելի ՛ հայրենակիցներ
Այսօր ընդունել եմ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի առաքելության բարձրաստիճան ներկայացուցիչ Պասկալ Հունտին:
Բարձր գնահատելով Կարմիր խաչի ջանքերը պատերազմական գործողությունների դադարից հետո հակամարտության գոտուց զոհվածների մարմինների հանման և անհայտ կորածների որոնման գործընթացում՝ ընդգծել եմ, որ Արցախի իշխանությունների և ժողովրդի ուշադրության ներքո է նաև ռազմագերիների փոխանակման խնդիրը: Հորդորել եմ նոր թափ հաղորդել այդ ուղղությամբ ջանքերի գործադրմանը՝ հայտնելով մեր անվերապահ պատրաստակամությունը:

Հանդիպմանը, որին մասնակցում էր նաև Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, քննարկել ենք փոխգործակցության շրջանակում իրականացվելիք մի շարք այլ աշխատանքներ ևս»:

https://www.facebook.com/ArayikHarutyunian/posts/655340568496653

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ