fbpx
Հասարակություն

Կարո Փայլանը գրառում է կատարել Վահագն Տատրյանի մահվան հետ կապված

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը իր Twitter-ի էջում գրառում է կատարել՝ հայտնի հայ ցեղասպանագետ Վահագն Տատրյանի մահվան հետ կապված:

«Ստամբուլում ծնված և Հայոց ցեղասպանության վերաբերյալ աշխատանքներով հայտնի Վահագն Տատրյանը մահացել է։ Հայոց ցեղասպանության վերաբերյալ նրա գրքերը, որոնք Թուրքիայում էին տպագրվել, կարևոր դեր ունեցան Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ։ Աստված հոգին լուսավորի», – գրել է Փայլանը։

Նշենք, որ Տատրյանը համեմատական ցեղասպանագիտության հիմնադիրներից է։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ