fbpx
Հասարակություն

Կասեցվել է Բելգիայում և Գերմանիայում արտադրված Կինդեր շոկոլադների իրացումը

ՍԱՏՄ-ն հայտնել է, որ Սննամթերքի անվտանգության մարմինների միջազգային ցանցից (INFOSAN) ստացված հավելյալ տեղեկատվության համաձայն՝ ռիսկային է համարվում Բելգիայի թագավորությունում և Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում արտադրված «Կինդեր» ապրանքանիշի 5 արտադրատեսակ։

«Նշվում է, որ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացված պետական վերահսկողության շրջանակներում ձեռք բերված տեղեկատվությունը համադրելով Սննամթերքի անվտանգության մարմինների միջազգային ցանցից (INFOSAN) ստացված տեղեկատվության հետ՝ տեսչական մարմնի կողմից կասեցվել է «Կինդեր» ապրանքանիշի հետևյալ արտադրատեսակների իրացումը՝

Kinder Surprise Uovo Maxi 100g – 1728 հատ (172,8 կգ)՝ արտադրված Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում, Kinder Schokobons 125g – 3792 հատ (474 կգ)՝ արտադրված Բելգիայի թագավորությունում:

Միաժամանակ տեղեկացնում են, որ «Կինդեր» ապրանքանիշի մնացած բոլոր ապրանքատեսակների իրացման նկատմամբ տեսչական մարմնի կողմից սահմանափակումներ չեն կիրառվել, և դրանք ենթակա են վաճառքի։

Կասեցված խմբաքանակներից իրականացվել են նմուշառումներ և ներկայացվել լաբորատոր փորձաքննության: Արդյունքները կհրապարակվեն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ