Կայանալիք Emmy-ի մրցանակաբաշխությունը կանցկացվի առանց հաղորդավարի

Ամենադիտվածներ

,
Մոսկվայում մահացած անչափաս տղան ՀՀ քաղաքացի էր

Emmy Awards հեռուստատեսային մրցանակի հանձնման արարողությունը կանցկացվի սեպտեմբերին՝ առանց հաղորդավարի: Այդ մասին օգոստոսի 7-ին Լոս Անջելեսում հայտարարել է Fox Entertainment հեռուստաալիքի ղեկավար Չառլի Քոլիերը:

Նա նշել է, որ ժողովրդականություն վայելող բազմաթիվ սերիալներ այս տարի ավարտվել կամ շուտով ավարտվելու են: Քոլիերի կարծիքով, դրան պետք է ուշադրություն դարձնել: Նրա գնահատումներով՝ հաղորդավարի ռեպլիկաները եւ ներածական ելույթը կտեւեն մոտավորապես 15-20 րոպե: Ինչպես ընդգծել է Քոլիերը, որի խոսքը մեջբերում է Variety հանդեսը, կազմակերպիչները մի շարք թեկնածուների են դիտարկել այս դերի համար: 

«Բայց մենք եկանք այն եզրակացության, որ այս տարի, երբ մենք այսքան մեծ թվով շոուների ականատեսներն ենք, ռազմավարական որոշումը կլինի՝ Emmy-ն անցկացնել առանց հաղորդավարի»,-հավելել է նա:

 

Variety-ն նշում է, որ վերջին անգամ Emmy-ն առանց հաղորդավարի են հանձնել 2003 թվականին: Այն ժամանակ հեռարձակումը նույնպես իրականացնում էր Fox-ը:

Emmy-ն ամերիկյան մրցանակ է հեռուստատեսության բնագավառում: Այն շնորհում են ամեն տարի՝ հեռուստաինդուստրիայի տարբեր ճյուղերում: 71-րդ մրցանակաբաշխությունը կկայանա սեպտեմբերի 22-ին Լոս Անջելեսում:

Այս մասին  հաղորդել է ՏԱՍՍ-ը:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();