ՀՀ ԶՈւ թիմը հաղթել է «Էրուդիտ» մրցափուլում

Ամենադիտվածներ

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանում, «Միջազգային բանակային խաղեր 2019»-ի շրջանակում, կայացել է մասնակիցների ռազմապատմագիտական գիտելիքների ստուգման «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի «Էրուդիտ» մրցափուլը:

Այն անցկացվել Է թեստավորման ձևաչափով` ռուսերեն եւ անգլերեն լեզուներով:

Մրցույթի արդյունքներով.

Հայաստանի Հանրապետության թիմը զբաղեցրել է 1-ին տեղը, Իրանի Իսլամական Հանրապետության թիմը` 2-րդ, Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչները` 3-րդ տեղը: Մրցույթի մասնակից Ղազախստանի, Հունաստանի և Բելառուսի թիմերը, համապատասխանաբար, զբաղեցրել են 4-րդ, 5-րդ և 6-րդ տեղերը:

Մրցույթի հաջորդ փուլը «Ատլետ» ռազմամարզական մրցաձևն է, որն անցկացվելու է օգոստոսի 8-ին և 9-ին` ՀՀ ՊՆ զորավարժարաններից մեկում:

Հիշեցնենք, որ զինծառայողների ռազմամասնագիտական վարպետության «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթն անցկացվում է յուրաքանչյուր տարի ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի որոշմամբ և ՌԴ պաշտպանության նախարարության ու ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության պլանների համաձայն:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։

Հեղինակ:Լեռ Կամսար
|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();