fbpx
Սպորտ

Լա Լիգա է վերադարձել Ռեյնան

Պեպե Ռեյնան վերադարձել է Իսպանիայի առաջնություն։ 39-ամյա դարպասապահը տեղափոխվել է «Վիլյառեալ»։

Այս մասին հայտնում է իսպանական թիմի մամուլի ծառայությունը։

Ռեյնայի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ։

Պեպե Ռեյնան արդեն խաղացել է «Վիլյառեալում 2002-ից 2005 թվականներին։ Իր կարիերայի ընթացքում իսպանացի դարպասապահը հանդես է եկել նաև «Բարսելոնայում», «Լիվերպուլում», «Նապոլիում», «Բավարիայում», «Միլանում» և «Աստոն Վիլլայում»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ