fbpx
Աշխարհ

Ղազախստանում ուղևորատար ինքնաթիռի կործանումից հետո դադարեցվել է Bek Air ավիաընկերության գործունեությունը

Ղազախական Bek Air ավիաընկերության գործունեությունը դադարեցվել է՝ Ղազախստանի Ալմաթի քաղաքում ինքնաթիռի կործանման հետևանքով։ Այս մասին հայտարարություն է տարածել Ղազախստանի արդյունաբերության և ենթակառուցվածքների զարգացման նախարարության մամուլի ծառայությունը։

Bek Air ավիաընկերության Ալմաթի-Նուր Սուլթան չվերթի օդանավը կորցրել է բարձրությունը և բախվել երկհարկանի շենքի: Ալմաթիի քաղաքապետարանի վերջին հայտարարության համաձայն` ինքնաթիռի կործանման հետևանքով մահացել է 14 մարդ, տուժել է 35-ը:

Z2100 չվերթը մեկնել է տեղական ժամանակով ժամը 7.22-ին: Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 95 ուղևոր, անձնակազմի 5 անդամ: Ինքնաթիռի ընկնելուց հետո հրդեհ չի բռնկվել:

Ղազախստանի կառավարության ղեկավար Ասկար Մամինը կարգադրել է ստեղծել հատուկ հանձնաժողով, որի կազմում ընդգրկվել են փոխվարչապետը, մի շարք նախարարներ և պետական մարմինների ղեկավարներ: Հանձնաժողովի անդամները կմեկնեն դեպքի վայր: Դեպքի մանրամասն հանգամանքները պարզվում են:

Մինչև հանգամանքների պարզ դառնալը, այս ավիաընկերության գործունեությունը կդադարեցվի:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ