ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, որ Հայաստանում 2021-ն ավարտվելու է բարձր գնաճով, սակայն Կենտրոնական բանկը ամեն ինչ անելու է՝ հաջորդ տարի գնաճը կառավարելի միջակայք տեղափոխելու ուղղությամբ:
Նա հիշեցրել է՝ բարձր գնաճի պայմաններում ԿԲ-ն վարկային տոկոսադրույքների եռամսյակային վերանայում է իրականացրել՝ 0.25 տոկոսային կետով բարձրացնելով: Դա առաջացնում է վարկերի տոկոսադրույքների որոշակի աճ, ինչը որոշակիորեն զսպում է նաև տնտեսական ակտիվությունը»,- ասել է նախարարը: