fbpx
Սպորտ

Կենտրոնացե՛ք խաղի վրա կամ հեռացե՛ք. Պոչետինոն Տոտենհեմի ֆուտբոլիստներին

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է  թիմում տիրող իրավիճակի մասին:

«Կարծում եմ՝ բոլորն էլ կհամաձայնեն, որ «Տոտենհեմի» շուրջ միշտ ավելի շատ խոսակցություններ են լինում, քան մյուս ակումբների: Մեկ ամիս անց լուրերը կվերսկսվեն, քանի որ թիմում իրավիճակը նպաստում է դրան:

Հիմա թիմի կազմում ամեն ինչ կարգին է։ Վիկտոր Վանյաման ու Քրիստիան Էրիկսենը իմ ծրագրերում են։ Այժմ նրանք կունենան նույն հնարավորությունները, ինչպես մյուս խաղացողները: Նրանք երկար ժամանակ ծանր իրավիճակում էին, և մենք, իհարկե, միշտ օգնել ենք նրանց: Բայց խոստովանեմ, որ դա այդքան էլ հեշտ գործ չէ:

Երբ թիմի կազմում լինում է միայն մեկ խաղացող, ով ցանկանում  է հեռանալ, սովորական է, բայց եթե նրանց թիվը մի քանիսն է, նրանք դաշտում տարբերություն են ստեղծում … Այնուամենայնիվ, պետք է դրական տրամադրվել:

Այժմ մենք պետք է սկսենք հաղթել խաղերը: Սա է մեր նպատակը: Անհրաժեշտ է կենտրոնանալ թիմի վրա, և նա, ով չի կարող դա անել, կհեռանա:Երբ խաղացողը հինգից վեց տարի ժամկետով պայմանագիր է կնքում, ինչպես Էրիկսենը, ապա նա պետք է նվիրվի ակումբին առաջինից մինչև վերջին օրը:

Էրիկսենի պայմանագիրը մի տարի հետո լրանում է: Տարբերությունն այն է, որ նա ցանկանում է երկարացնել պայմանագիրը, թե ոչ: Տարբեր խաղացողներ ունեն տարբեր նպատակներ », – ասել է Պոչետինոն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ