fbpx
Աշխարհ
05:00 01/02/2020

Խաչատուրյան քույրերի գործով նշանակվել է նոր հոգեբանա-հոգեբուժական փորձաքննություն

ՌԴ Քննչական կոմիտեն հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերի համար նշանակել է նոր հոգեբանահոգեբուժական փորձաքննություններ։ Այս մասին ՏԱՍՍ-ին տեղեկացրել է աղջիկներից մեկի փաստաբան Ալեքսեյ Պարշինը։

«Քրեական գործը վերադարձնելով Քննչական կոմիտե՝ գլխավոր դատախազի տեղակալ Վիկտոր Գրինը որոշման մեջ նշել է, որ քննությունը ճիշտ չի որակել աղջիկների արարքը, իսկ ճիշտ որակումը անհրաժեշտ պաշտպանությունն է։ Այն բանից հետո, երբ Քննչական կոմիտեն բողոքարկել է Խաչատուրյան քույրերի գործի վերադարձն իրենց մոտ, Գլխավոր դատախազության ղեկավար Յուրի Չայկան պաշտոնից հեռանալուց առաջ մերժել է բավարարել բողոքը գործը ՔԿ-ին վերադարձնելու մասին՝ համաձայնելով Գրինի նախկին որոշման հետ, և օբյեկտիվության համար կարգադրել է կատարել լրացուցիչ հոգեբանա-հոգեբուժական փորձաքննություններ մեղադրյալների հանդեպ՝ հաշվի առնելով գործի բոլոր նյութերը, այդ թվում նրանք, որոնք ստացվել են նախնական փորձաքննությունների անցկացումից հետո»,-նշել է փաստաբանը։

Ինչպես նշել է փաստաբան Ալեքսեյ Լիպցերը, քրեական գործը վերադարձելու բողոքը ստորագրել է քննիչը, այն արժանացել է ՔԿ ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինի հավանությանը։

«Քննության առջև փորձաքննության անցկացման ժամանակ կանգնած հարցերից մեկը կարող է լինել այն, թե արդյոք սոցցանցերում գրագրությունը քույրերի միջև կարող է հերքել նախորդ նման հոգեբանա-հոգեբուժական փորձաքննությունների արդյունքների օբյեկտիվությունը»,-հավելել է իրավաբանը։

Ավելի վաղ քույրերի փաստաբանները տեղեկացրել էին, որ Գլխավոր դատախազությունը պարտավորեցրել է ՌԴ Քննչական կոմիտեին վերաորակավորել Խաչատուրյանների սպանության մեղադրանքը անհրաժեշտ պաշտպանությամբ (ՌԴ ՔՕ հոդված 37), «ինչը կհանգեցնի քրեական հետապնդման դադարեցման»։ Ինչպես նշել է գլխավոր դատախազի տեղակալը, քննությունը, ընդունելով հոր կողմից պարբերական բռնության փաստերը, որոնք վտանգավոր են եղել կյանքի և առողջության համար, հաշվի չի առել դրա ազդեցությունը քույրերի մոտ ոտնձգության վերջնական նպատակի ձևավորման վրա, մեկնաբանել էր պաշտպաններից մեկը Գլխավոր դատախազության եզրակացությունները։

«2020 թվականի հունվարի 27-29-ը քննիչները նորից հարցաքննել են քույրերին, ինչից հետո նշանակվել են լրացուցիչ փորձաքննություններ»,- տեղեկացրել է կրտսեր քրոջ փաստաբան Յարոսլավ Պակուլինը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ