Արարատի մարզում փետրվարի 9-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 21։00-ի սահմաններում Հովտաշատ գյուղի սկզբնամասում ճակատ-ճակատի բախվել են Հովտաշատ գյուղի բնակիչ 37-ամյա Արտեմ Նիկողոսյանի վարած Daewoo մակնիշի 35 UZ 770 համարանիշի և Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ 32-ամյա Արթուր Հարությունյանի վարած Nissan X-Trail մակնիշի 35 VM 564 համարանիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ մի մասը Մասիսի, մի մասը` Վաղարշապատի, մի մասն էլ` «Էրեբունու» բժշկական կենտրոններ։
Փաստի առթիվ նյութերն են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։