Իտալիայի Ա Սերիայի 13-րդ տուրի «Սասուոլո»-«Միլան» հանդիպման ժամանակ գրանցվել է Ա Սերիայի պատմության ամենաարագ գոլը։
Այս մասին հայտնում է OptaPaolo-ն։
Այս պատմական արդյունքի հեղինակ է դարձել միլանյան ակումբի հարձակվող Ռաֆայել Լեաուն, ով աչքի է ընկել խաղի 7-րդ վայրկյանին, իսկ ավելի կոնկրետ՝ 6,2։
Նախորդ լավագույն արդյունքը պատկանում էր Պաոլո Պոջիին, ով գոլի հեղինակ էր դարձել 8-րդ վայրկյանին։