Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդես է եկել տեսաուղերձով՝ նշելով․
«Մենք դիմակայում և հաջողությամբ հետ ենք մղում ռուսական կողմի հարձակումները. մարտերը շարունակվում են երկրի տարբեր քաղաքներում և շրջաններում։
«Կիևը և մայրաքաղաքի շուրջ առանցքային քաղաքները մեր բանակի վերահսկողության տակ են: Մենք գիտենք, որ պաշտպանում ենք մեր երկիրն ու հողը, մեր երեխաների ապագան»։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ ռուսական ուժերը փորձել են արգելափակել երկրի կենտրոնը, սակայն դա նրանց չի հաջողվել: