fbpx
Սպորտ

Ծանրաձողերն ամենաուշը կիրակի կլինեն Հայաստանում․ Դումանյան

ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը նշեց, որ Օլիմպիական խաղերին պատրաստվելու համար 20 ծանրաձողերն ամենաուշը մինչև կիրակի օրը կլինեն Հայաստանում և մեր ծանրամարտիկները կսկսեն մարզվել դրանցով։

Այս մասին պաշտոնյան ասաց այսօր՝ Կառավարության նիստի ընթացքում։

Նրա խոսքով՝ սա արդյունք էր նախորդ նիստի քննարկման։

Հիշեցնենք, որ նախորդ նիստին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին զայրացրեց, որ իր հրահանգները չեն կատարվում։ Խոսքը՝ 20 ծանրաձող Հայաստան բերելու մասին է, որի միջոցով մեր մարզիկները պետք է պատրաստվեն Օլիմպիական խաղերին։ Սակայն մշակվել էր որոշման նախագիծ, որով ոչ միայն ժամկետները հայտնի չէին՝ ծանրաձողերի բերման, այլ նաև 20 ծանրաձողի փոխարեն նշված էր 7 ծանրաձող։ Փաշինյանը նշեց, որ ծանրաձողերը պետք է արագ բերվեն, իսկ որոշման նախագծում 7-ը պետք է դարձվի 20:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ