fbpx
Արցախ

Վարդաշատ գյուղում գտնված կնոջ ինքնությունը վերջնականորեն կհաստատվի ԴՆԹ անալիզի արդյունքներով

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք առաքելության շրջանակներում կատարված աշխատանքների արդյունքում պարզել ենք, որ որոնողական աշխատանքների ընթացքում Հադրութի շրջանի Վարդաշատ գյուղում գտնված կնոջ մարմինը բարձր հավանականությամբ Նինա Դավիթյանն է: Ինքնությունը վերջնականորեն կհաստատվի ԴՆԹ անալիզի արդյունքներով: Այս մասին գրել է ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։

«Նինա տատիկը 80 տարեկան էր, ով իր ամուսնու՝ Դավիթ Դավիթյանի հետ մնացել էր Վարդաշատ գյուղի իր տանը և սպանվել ադրբեջանական զինծառայողների կողմից: Փորձաքննության նախնական տվյալներով՝ մարմնի կրծքավանդակին և աջ ձեռքին առկա են հրազենային վնասվածքներ, իսկ գլխի որոշ ոսկորներ ջախջախված են, ինչը կարող է լինել կա՛մ հրազենային, կա՛մ կոշտ առարկայի հարվածի հետևանք:
Նշեմ, որ ամուսնու ճակատագրի մասին որևէ տեղեկություն դեռ չկա»,- գրել է նա:

https://www.facebook.com/artak.beglaryan/posts/3808441039194105

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ