Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է առողջապահության նախարարի հետ

Ամենադիտվածներ

Նեյմարը վերսկսել է մարզումները (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Facebook-ի էջը տեղեկացնում է, որ գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այսօր հանդիպել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ՝ քննարկելու հետպատերազմական շրջանում առողջապահության ոլորտում Հայաստան-Սփյուռք համագործակցությունը:

«Ի թիվս սարքավորումների տեսքով շարունակական հումանիտար օգնության՝ անդրադարձ կատարվեց նաև պրոթեզավորման, վերականգնողական և հոգեբանական բժշկության սփյուռքահայ մասնագետների հետ աշխատանքին, որոնք փորձ ունեն աշխատել հետպատերազմական տրավմաների հետ: Հանդիպման ընթացքում նախանշվեցին նաև առողջապահության բնագավառում Հայաստան-Սփյուռք գործակցության նոր ուղղություններ»:

https://www.facebook.com/DiasporaHighCommissionerOfficeArmenia/posts/1355671464785182

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ