Սպորտ

Կրոսը կերկարաձգի պայմանագիրը. Պաշտոնական

«Ռեալի» ղեկավարությունը համաձայնության է եկել Տոնի Կրոսի հետ` գործող պայմանագիրը մինչև 2023 թվականը երկարաձգելու շուրջ:

Այսօր «Ռեալը» տնային մարզադաշտում հատուկ միջոցառում կանցկացնի այս առիթով: Գործարքի ֆինանսական մանրամասները չեն հաղորդվում: Այս մասին հայտնում է «Ռեալի» պաշտոնական կայքը:

Նշենք, որ Կրոսը 2014 թվականից է հանդես գալիս «Ռեալի» կազմում: Այս ընթացքում նա 3 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում և մեկ անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ