Կոլումբիայի Համունդի քաղաքում ավելի քան 50 մարդ է ձերբակալվել՝ կարանտինային ռեժիմը խախտելով խննջույքներ կազմակերպելու համար։
Այս մասին շաբաթ օրը հայտնել է Համունդիի քաղաքապետը։
Նա նշել է, որ խնջույքի վայրն անընդհատ փոխվել է, սակայն իրավապահներին ի վերջո հաջողվել է պարզել անցկացման տեղը։
Ռեյդի արդյունքում՝ ձերբակալվել են ավելի քան 50 անձ, որոնց թվում կան նաև անչափահասներ։
Երկրի ոստիկանությունից հաղորդում են, որ նշված խնջույքին մասնակցել է 100-ից ավել մարդ։