fbpx
Առողջապահություն

Կորոնավիրուսով վարակված 4 ամյա փոքրիկի դիմածնոտային վիրահատությունը լավ է անցել

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը Facebook-ի էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ համալսարանական հիվանդանոցում բարեհաջող է ավարտվել Covid 19 վարակված 4 ամյա փոքրիկի դիմածնոտային միջամտությունը։

«Քիչ առաջ համալսարանական հիվանդանոցում բարեհաջող ավարտվեց Covid 19 վարակ ունեցող 4ամյա փոքրիկի դիմածնոտային միջամտությունը

Երեխան համալսարանական հիվանդանոց էր տեղափոխվել այսօր, դիմածնոտային վիրաբույժները շտապ ցուցումով իրականացրեցին վիրահատություն՝ մանկական վարակաբանի ներկայությամբ: Փոքրիկի վիճակը կայուն է, ներկա պահին գտնվում է բժիշկների հսկողության ներքո, ի դեպ արդեն ժպտում է
Շնորհակալություն եմ հայտնում ԵՊԲՀ Մուրացանի բուժանձնակազմին՝ դուք լավագույններից եք:

Մնացեք տանը, օգնեք մեր բժիշկներին»։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1519763691519499&id=650745045088039

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ