ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի իշխանությունները հայտարարել են կորոնավիրուսի նոր տեսակով վարակման առաջին երկու դեպքի մասին։ Այս մասին հաղորդում է LAtimes.com-ը:
Դեպքերն արձանագրվել են Լոս Անջելես և Օրինջ շրջաններում:
Վարակն իրենց հետ ԱՄՆ են տեղափոխել համաճարակի էպիկենտրոն համարվող չինական Ուհան քաղաքից եկածները:
Լոս Անջելեսում գրանցված հիվանդը այժմ հոսպիտալացված է, իսկ մյուսն արդեն առողջական լավ վիճակում է, սակայն մեկուսացված է մյուսներից:
Աղբյուրը հավելում է, որ կորոնավիրուսի վարակման ևս երեք դեպք գրանցվել է Արիզոնա, Չիկագո և Վաշինգտոն նահանգներում: