Բրիտանական People ամսագրի աղբյուրը հայտնել է, որ դերասան Ջոնի Դեփը լիովին կոտրված է այն բանից հետո, երբ երեքշաբթի օրը 78 տարեկանում մահացել է անգլիացի կիթառահար Ջեֆ Բեքը։
Նշվում է, որ Դեփն ու այլ ռոք երաժիշտներ վերջին երկու օրերին արտիստի կողքին են եղել։
«Նրանք իսկապես ամուր ընկերություն ունեին, նրանք շատ մտերիմ էին, և Ջոնին ավելի մտերմացավ Ջեֆի հետ անցյալ ամռանը, երբ նրանք միասին հյուրախաղերի էին մեկնել», – ընդգծել է աղբյուրը:
Նրա հայտնած տվյալներով՝ Բեքի հիվանդությունը բավական արագ է զարգացել, իսկ երաժշտի ինքնազգացողությունը վատացել է ընդհամենեը երկու շաբաթ առաջ։ Ջեֆ Բեքը մահացել է 78 տարեկանում՝ «բակտերիալ մենինգիտով անսպասելի վարակվելուց հետո»։
