«Պարմայի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը, որն ավելի վաղ հանդես էր գալիս «Յուվենտուսում», խոսել է հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին, որն այս ամառ հեռացավ թուրինյան ակումբից՝ ՄՅՈՒ տեղափոխվելու համար։
Նա ասել է, որ երկրպագուները ոչ մի բանից այլևս չեն զարմանում։
«Ռոնալդուի վարկանիշը անհավանական մակարդակի է։ Կրիշտիանուն շատ մեծ կարծիք ունի իր մասին, և բոլոր հիմքերն ունի դրա համար։
Այս 3 տարիների ընթացքում նա շատ բան է ներդրել «Յուվենտուսի» համար՝ գերազանց խաղալով ու շատ գոլեր խփելով։ Անտրամաբանական ոչինչ չեմ տեսնում հեռանալու վերաբերյալ նրա որոշման մեջ, նա շատ է մտածել այդ մասին։
«Յուվենտուսը» անցումային փուլում է։ Չգիտեմ՝ դա սերնդափոխության հետ է կապված: Երբ նման բաներ են լինում, ստիպված ես ինչ-որ բան կորցնել։
Երբ թիմը Մասիմիլիանո Ալեգրիի պես մարզիչ է ունենում, ապա եթե նպատակին չի հասնում, գոնե դրան շատ մոտ է լինում»,- ասել է նա։
Այս մասին տեղեկանում ենք Radio anch’io Sport-ից։