Կումանը հեռացել է մամուլի ասուլիսից՝ չպատասխանելով լրագրողների հարցերին

Ամենադիտվածներ

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը «Կադիսի» դեմ խաղից առաջ խոսել է թիմում տեղի ունեցող փոփոխությունների մասին և հեռացել է մամուլի ասուլիսից՝ չպատասխանելով լրագրողների հարցերին:

Կումանը ասել է, որ ակումբը գտնվում է տնտեսական և մարզական առումով ծանր իրավիճակում:

«Մենք պետք է կառուցենք նոր թիմ` առանց մեծ տնտեսական ծախսերի: Չպետք է սպասել մեծ հրաշքների Չեմպիոնների լիգայում:

Ակումբը գտնվում է վերակառուցման փուլում: Ժամանակ է պետք: Երիտասարդ խաղացողները կարող են աստղ դառնալ մի քանի տարի հետո, ինչպես դա տեղի ունեցավ Չավիի և Ինյեստայի հետ: «Բարսելոնայի» անձնակազմը և ֆուտբոլիստները հիացած են այն աջակցությամբ, որը նրանք ստացել են, հատկապես «Գրանադայի» դեմ հանդիպման ժամանակ», – ասել է նա:

Այքանը ասելուց հետո նա հեռացավ ասուլիսից:

Այս մասին տեղեկանում ենք Sport-ից։

Ամենաթարմ