fbpx
Տնտեսություն

Lamborghini-ն ներկայացրել է յուրահատուկ մոդել

Lamborghini-ն ներկայացրել է յուրահատուկ մոդել՝ Revuelto Opera Unica-ն։ Այս եզակի ստեղծագործությունը ոգեշնչված է Սարդինիայի ծովային տեսարաններից: Այս մասին գրում է Hypebeast-ը։

Revuelto Opera Unica-ի արտաքին տեսքի մեջ առանցքային է ներկի աշխատանքը, որի համար պահանջվել է լրացուցիչ 475 ժամյա հմուտ վարպետություն: Մեքենայի կորպուսը խնամքով պատրաստվել է՝ ներկի համար երկակի եւ եռակի գունաթափման էֆեկտներով, որոնք ալիքների տեսք ունեն: Հատուկ տեխնիկա են օգտագործել նաեւ դետալները անհատականացնելու համար. միայն ներքին ասեղնագործության համար 85 ժամ է պահանջվել՝ ջրային յուրահատուկ էֆեկտի հասնելու համար:

Revuelto-ն ունի ավելի քան 1000 ձիաուժ ընդհանուր հզորություն։ Առավելագույն արագությունը գերազանցում է 350 կմ/ժ-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ