fbpx
Սպորտ
15:10 21/01/2020

2019-ի լավագույն ակումբների ցանկում ընդգրկվել է նաև Արարատ-Արմենիան

2019-ի լավագույն ակումբների ցանկում ընդգրկվել է նաև Արարատ-Արմենիան

IFFHS-ն հարապակել է 2019 թվականի ֆուտբոլային ակումբների վարկանիշային աղյուսակը։

Լավագույն 606 ակումբների ցանկում ընդգրկվել է նաև հայկական «Արարատ-Արմենիան»։ Անցած Եվրոպա Լիգայի խաղարկությունում համեմատաբար հաջող ելույթներն ու Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճելը թույլ են տվել ակումբին խիստ բարելավել զբաղեցրած դիրքը։ «Արարատ-Արմենիան» 1542-րդ տեղից բարձրացել է 233-րդ տեղ՝ 86,5 միավորով։

Վարկանիշային աղյուսակը գլխավորում է «Լիվերպուլը», 2-րդը «Բարսելոնան» է, իսկ 3-րդը «Մանչեսթեր Յունայթեդը»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ