fbpx
Կրթություն

Դումանյանը բարձր է գնահատել միասնական քննությունների ընթացքը

Լրագրողների հետ զրույցում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը ասաց, որ Հայաստանում հունիսի 8-ից մեկնարկած միասնական քննություններն ընթացել են բավականին հանգիստ և առանց արտառոց դեպքերի:

«Լավագույն գնահատականը կտամ, դեռևս անհանգստացնող լուր կամ արտառոց դեպքեր չեն եղել: Այս ընթացքում մեկնարկած միասնական քննությունները հանգիստ են ընթանում»,- նշեց Դումանյանը:

ՀՀ-ում մինչ օրս քննություն անց է կացվել «Հայոց լեզու», «Մաթեմատիկա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն» առարկաներից: Առաջիկայում՝ հունիսի 22-ին դիմորդները քննություն կհանձնեն «Հայոց պատմություն» և «Ֆիզիկա», ապա հունիսի 25-ին՝ «Քիմիա» և «Ռուսաց լեզու» առարկաներից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ