Լեհական գյուղում մոտ 10 տարի է միայն աղշիկներ են ծնվում

Ամենադիտվածներ

Հակոբ Արշակյանը թաքնված աղբավայր է հայտնաբերել Երևանի կենտրոնում

Լեհական Ցիշեկ շրջանի ղեկավար Ռայմունդ Ֆրիշկոն, որի մեջ է մտնում Միեժչե-Օդրժանսկե փոքրիկ գյուղը, խոստացել է անակնկալ նվեր մատուցել այն զույգին, որը տղա երեխա լույս աշխարհ կբերի գյուղի համար: Նշվում է, որ այս փոքրիկ գյուղում գրեթե 10 տարի է՝ միայն աղջիկներ են ծնվում, գրում է New York Times-ը:

Վերջերս New York Times-ին տված հարցազրույցում Ֆրիշկոն հայտնել է, որ մտադիր է գյուղի փողոցներից և կաղնու ծառերից մեկն անվանակոչել երկար սպասված տղա երեխայի պատվին:

Միեժչե-Օդրժանսկե գյուղի ղեկավարության համաձայն՝ 300 բնակիչ ունեցող գյուղում 2010 թվականից ի վեր տղա երեխա չի ծնվել:

«Ամուսնացա տեղացի աղջկա հետ ու հիմա երկու աղջիկ ունեմ»,- կատակել է տեղական կամավոր հրշեջ թիմի ղեկավար Տոմաշ Գոլաշը՝ հավելելով, որ շատ է ցանկանում տղա երեխա ունենալ, սակայն դա անիրատեսական է թվում:

«Հարևանս նույնպես փորձեց, բայց կրկին երկու աղջիկ ունի: Այստեղ կանայք դադարել են տղա երեխա ծնել»,- ասել է նա:

Գյուղի կանայք մտահոգված են, որ գյուղատնտեսական աշխատանքներում, աշխատուժի բացակայության պայմաններում, կարող են ներգրավվել հենց իրենք:

Գյուղում տղաների ծնելիության աննախադեպ ցածր տոկոսն առաջացրել է նաև գիտնականների հետաքրքրությունը, որոնք առաջարկել են հետազոտություններ կատարել բացառիկ իրավիճակի ուսումնասիրման համար:

 

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();