Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին չի բացառում կարիերան մադրիդյան ակումբում ավարտելու հնարավորությունը։ Նա կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։ Այս մասին հայտնել է As-ը։
Ֆուտբոլիստի միջավայրը այդ քայլը համարում է իրական, եթե Մադրիդի «Ռեալը» չգնի Էրլինգ Հալանդին, չնայած նրան, որ մադրիդցիների հետաքրքրությունը նորվեգացու նկատմամբ թուլացել է թոփ-ակումբների միջև առևտրի և գործակալ Մինո Ռայոլայի առողջական խնդիրների ֆոնին: