Լևոն Աղասյանը` աթլետիկայի Բալկանյան երկրների չեմպիոն

Ամենադիտվածներ

Լևոն Աղասյանը` աթլետիկայի Բալկանյան երկրների չեմպիոն

Հայաստանի առաջատար եռացատկորդ Լևոն Աղասյանը հաղթող է ճանաչվել Ստամբուլում կայացած աթլետիկայի Բալկանյան երկրների թվով 24-րդ փակ առաջնությունում:

Մեր մարզիկը 16.71մ արդյունքով գրավել է առաջին տեղը և արժանացել ոսկե մեդալի:

Նա երեք սանտիմետրով առաջ է անցել 2-րդ տեղը զբաղեցրած ադրբեջանցի Նազիմ Բաբաևից:

Լավագույն եռյակը եզրափակել է Թուրքիայի ներկայացուցիչ Ջան Օզիփեկը` 16,21 արդյունքով:
Նշենք, որ Լևոն Աղասյանը 4-րդ անգամ է հաղթող ճանաչվում այս մրցումներում:

Հաղորդում է armsport.am-ը։

 

Հեղինակ:Մաշա Սաշա
|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ