Լիբիայում ավիահարված է հասցվել քոլեջներից մեկին․ կա մոտ 30 զոհ

Տրիպոլիի ռազմական քոլեջին ավիահարված է հասցվել, ինչի հետևանքով նվազագույնը 28 մարդ է զոհվել, 18-ը՝ վիրավորվել։ Այս մասին հաղորդում է Afrigatenews տեղեկատվական պորտալը։

Ավիահարձակման է ենթարկվել Լիբիայի մայրաքաղաքի Էլ-Հադբա էլ-Հադրա բնակելի թաղամասը, որտեղ էլ տեղակայված է ռազմական քոլեջը։

Լիբիայի ազգային համաձայնության կառավարության ներկայացուցիչները ուսանողների մահվան համար պատասխանատու են համարում լիբիական ազգային բանակի հրամանատար Խալիֆ Հաֆտարին լոյալ ուժերին։

Ամենաթարմ