Հոկտեմբերի 4-ին ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնել են, Նիկոլ Փաշինյանն այցելել է Վիլնյուսի USAD աղբի վերամշակման գործարան, ծանոթացել ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ աղբի վերամշակման գործընթացին:
«Գործարանի տնօրինությունը վարչապետին է ներկայացրել վերամշակվող աղբից ստացվող հումքը:
- ՀՀ վարչապետը հանդիպել է Սեյմասի նախագահին․ կարևորվել է երկկողմ հարաբերությունների ամրապնդումը
- Մանրամասներ՝ Փաշինյանի ու Լիտվայի վարչապետի բարձր մակարդակի բանակցություններից
Ընկերության ղեկավարները պատրաստակամություն են հայտնել կիսվել իրենց ունեցած փորձով և տեխնիկական օժանդակություն ցուցաբերել հայկական կողմին` նմանատիպ ծրագրեր իրականացնելու գործում:
Վարչապետ Փաշինյանը կարևորել է աղբի վերամշակման ոլորտում Լիտվայի գործընկերների հետ համագործակցությունը և նշել, որ այս ոլորտում Լիտվայի փորձն ու օրինակն օգտակար կարող է լինել ՀՀ կառավարության համար»,- ասվում է հաղորդագրության մեջ: