«Լիվերպուլը» և Ռոբերտո Ֆիրմինոն բանակցություններ են վարում պայմանագրի երկարաձգման շուրջ։
Ինչպես հաղորդում է Goal-ը, կարմիրները հարձակվողին առաջարկում են նոր երկամյա պայմանագիր ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ: Գործող պայմանագրի ժամկետը լրանում է հաջորդ ամառ։
Բրազիլացին բաց է անգլիական ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու մտքի համար։
Ֆիրմինոն «Լիվերպուլ» է տեղափոխվել «Հոֆենհայմից» 2015 թվականին: Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 13 խաղում նա դարձել է 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։