fbpx
Սպորտ

Լիվերպուլը չկրկնվող ոճ ու անհավանական մարզիչ ունի․ Նևիլ

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ֆիլ Նևիլը խոսել է «Լիվերպուլի» չեմպիոնության մասին։

«Դա ֆենոմենալ նվաճում էր։

Երբ նայում ենք նախկին տիտղոսակիրներին, մտածում եմ, որ «Լիվերպուլը» լավագույն թիմերի կազմում է։ Նրանք իրենց չկրկնվող ոճն ու անհավանական մարզիչն ունեն։

«Լիվերպուլի» տիտղոսը պատահականություն չէ։ Նրանք 4-5 տարի գնում էին դրան։ Յուրգեն Կլոպն իր աշխատանքը շատ լավ է կատարել, ու թիմը գնալով ավելի ու ավելի լավն է դարձել։

Ամռանը նա ոչ մեկի թիմ չբերեց՝ իմանալով, որ խաղացողները հաղթանակի ծարավ են», – Նևիլի խոսքերը փոխանցում է BBC-ն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ