Անգլիական Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Լիվերպուլն» ընդունել էր «Լեսթերին»: Խաղը կայացավ «Էնֆիլդում» և ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ տանտերերի:
Առաջին գոլը հեղինակեց Սադիո Մանեն՝ աչքի ընկնելով 40-րդ րոպեին: Հանդիպման վերջնամասում «Լեսթերի» կիսապաշտպան Ջեյմս Մեդդիսոնը հավասարեցրեց հաշիվը: Տանտերերին հաղթանակ ապահովեց Ջեյմս Միլները՝ ավելացված ժամանակի վերջին վայրկյաններին անվրեպ իրացնելով 11-մետրանոցը:
Սա «Լիվերպուլ»-ի 8-րդ անընդմեջ հաղթանակն էր, մերսիսայդցիները հավաքեցին 24 միավոր և շարունակում են գլխավորել ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը:
https://www.youtube.com/watch?v=UZFSYkG88BU