fbpx
Սպորտ

Լիվերպուլը որոշում է կայացրել Նունյեսի ապագայի վերաբերյալ

«Լիվերպուլի» ուրուգվայցի հարձակվող Դարվին Նունյեսը չի հեռանա թիմից ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, նշել է The Athletic-ի ինսայդեր Դևիդ Օրնշտեյնը։

Աղբյուրի համաձայն՝ մերսիսայդյան ակումբը չի ցանկանում հիմա վաճառել խաղացողին, որի համար 2 տարի առաջ մոտ 75 միլիոն եվրո է վճարել։ Ակումբում կարծում են, որ ուրուգվայցին ունի բավարար ներուժ ապագայում ավելի լավ խաղ ցուցադրելու համար։

Ուրուգվայցի հարձակվողը «Լիվերպուլ» է տեղափոխվել 2022 թվականի ամռանը՝ «Բենֆիկայից»: Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 50 հանդիպում, դարձել 18 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ