Լիվերպուլը նոր ռեկորդ է սահմանել՝ 11-մետրանոցներով հաղթելու շնորհիվ

Ամենադիտվածներ

Անգլիայի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակչի շրջանակներում «Լիվերպուլը» կարողացել է հաղթանակի հասնել «Արսենալի» նկատմամբ։ Հանդիպումը հասել է մինչև 11-մետրանոցներ, որտեղ ուժեղ են գտնվել մերսիսայդցիները։

Այս արդյունքը ռեկորդային էր «Լիվերպուլի» համար։ Opta-ն հաղորդում է, որ սա ակումբի արդեն 8-րդ հաղթանակն է 11-մետրանոցներով՝ Անգլիա գավաթի խաղարկության մրցաշարում, որը ռեկորդային է։

Նշենք, որ «Լիվերպուլը» 1/4-րդ եզրափակչի իր մրցակցին կիմանա այսօր՝ հոկտեմբերի 31-ին, կայանալիք վիճակահանության ժամանակ։

Ամենաթարմ