fbpx
Արցախ

«Լոռի-Մարտակերտ» համագործակցության շրջանակներում

«Լոռի-Մարտակերտ» համագործակցության 2019 թ. միջոցառումների ծրագրի շրջանակներում հուլիսի 30-ին Արցախի հանրապատության Մարտակերտի շրջանի թվով 14 դպրոցական՝ իրենց ղեկավարի ուղեկցությամբ ժամանեցին Լոռու մարզ: Նրանք Լոռու մարզպետարանի աջակցությամբ իրենց 7-օրյա հանգիստը կանցկացնեն «Գուգարք» ճամբարում: Հյուրերին դիմավորեց և ուղեկցում էր Լոռու մարզպետարանի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Խաչատրյանը: Երեխաների ճամբարային հանգիստը կուղեկցվի էքսկուրսիաներով դեպի Լոռու մարզի պատմամշակութային վայրեր: Կկազմակերպվեն նաև մշակութային միջոցառումներ, հետաքրքիր խաղեր:

Համագործակցության շրջանակներում արդեն օգոստոսին Լոռու մարզի դպրոցական առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի դիպլոմակիր 16 երեխաներ Մարտակերտի շրջվարչակազմի ֆինանսական աջակցությամբ իրենց 5-օրյա հանգիստը կանցկացնեն Մարտակերտի շրջանի Վանք գյուղում գտնվող «Էկլետիկ» հյուրանոցում:

Նրանց համար կկազմակերպվեն էքսկուրսիաներ դեպի Արցախի պատմամշակութային հուշարձաններ:

Այս մասին տեղեկացնում են Լոռու մարզպետարանի պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ