Այսօր` օգոստոսի 25-ին, ԵՊՀ-ի դիմաց լրագրողների հետ զրույցի ժամանակ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հայտնեց, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստին լրագրողների մուտքը չի արգելվել:
Հայտնենք, որ ավելի վաղ լրագրողներին թույլ չէին տվել մասնակցել նիստին:
Փոխնախարարի խոսքով, դա պայմանավորված է արտակարգ դրության ռեժիմով:
«Երկու տարբերակ է առաջարկվել լրագրողներին՝ տեսախցիկները տեղադրել դահլիճում և ապահովել ուղիղ հեռարձակում, կամ որևէ լրատվամիջոցի միջոցով դա անել ու մյուսներին տրամադրել: Մենք պատասխան ստացանք, որ որևէ առաջարկն ընդունելի չէ»,-ասաց Ժաննա Անդրեասյանը: