Անգլիայի «Ֆորմուլա 1»-ի և «Մերսեդես»-ի 34-ամյա ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը, որը հասցրել է նվաճել աշխարհի վեցերորդ չեմպիոնական «Ֆորմուլա 1» տիտղոսը, խոստովանել է, որ մոտ ապագայում չի պատրաստվում ավարտել իր մրցարշավային կարիերան:
«Ոչ, ես այս պահին չեմ պատրաստվում թոշակի անցնել: Ինձ սարսափեցնում են այն մտքերը, որ մի օր մենք` մարզիկներս, պետք է դադարենք անել այն ամենը, ինչ մենք սիրում էինք և զբաղվում էինք մեր ամբողջ կյանքի ընթացքում: Ես զգացողություն չունեմ, որ հիմա իմ գագաթնակետին եմ, զգում եմ, որ դեռ պետք է շարունակեմ անցնել մարաթոնը»,- ասել է Հեմիլթոնը GP Blog-ին տված հարցազրույցում: