75 տարեկանում կորոնավիրուսի հետևանքով մահացել է Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ, վայրի կենդանիներ վարժեցնող Միխայիլ Բաղդասարովը:
Միխայիլ Բաղդասարովը ծնվել է 1945 թվականին Բաքվում: 1973 թվականից սկսած՝ նա սեփական ծրագրով սկսել է ելույթ ունենալ կրկեսում: Բաղդասարովի երեխաները՝ Արթուրը և Կարինան, հայտնի վագրեր վարժեցնողներ են:
Այս մասին РИА Новости -ին հայտնել են ՌԴ պետական կրկեսի մամուլի ծառայություը։

